
Իտալիան մոտակա շաբաթներին կվերսկսի Իրանի հետ առևտրային հարաբերությունները. Իտալիայի ԱԳՆ ղեկավար

Իտալիան մտադիր է մոտակա շաբաթներին վերսկսել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Իտալիան Իրանի հետ ունի այնպիսի ավանդական հարաբերությունների պատմություն, որ կառավարությունը մոտակա շաբաթներին կվերսկսի այդ հարաբերությունները»,-ասել է Իտալիայի արտգործնախարարը՝ հանդես գալով միջազգային առևտրի խնդիրներին նվիրված սիմպոզիումում:
Ջենտիլոնիի խոսքով՝ Իտալիան մտադիր է «պայքարել Իրանի հետ առևտրային պայմանավորվածություններում իր նպատակներին հասնելու համար»: Իտալացի նախարարի խոսքով՝ կնքված համաձայնագիրը դրական ազդեցություն կունենա ինչպես տարածաշրջանային առումով, այնպես էլ գլոբալ մակարդակում:
Ավելի վաղ Իտալիան ողջունել էր Իրանի հարցով Վիեննայում պայմանավորվածությունների հաստատումը: