Բաժիններ՝

«Վեսթ Հեմն» առաջարկ է պատրաստում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Հերնանդեսի վերաբերյալ

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Չիչարիտոյի համար ստանալ 11 մլն եվրո:

Մեքսիկացի հարձակվողն անցյալ տարվանից գտնվում է Սլավեն Բիլիչի նպատակների ցուցակում: «Վեսթ Հեմի» հիմնական մրցակիցը «Սևիլիան» է:

Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նախորդ շաբաթ հայտարարել էր Չիչարիտոյի ձեռքբերման մտադրության մասին: Մեքսիկացի հարձակվողը հետաքրքրում է նաև «Ռոմային», «Վոլֆսբուրգին», «Գալաթասարային» և «Բեշիկթաշին»: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

«Վես Հեմի» նպատակների ցուցակում են նաև Լոիկ Ռեմին, Չարլի Օստինը, Մատիա Դեստրոն:

Չիչարիտոն 2014թ. «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»:

2015թ. գարնանը «Ռեալը» որոշում կայացրեց չերկարաձգել վարձակալության ժամկետը և չձևակերպել լիարժեք տեղափոխություն, որից հետո Հերնանդեսը նորից վերադարձավ «Մանչեսթեր Յունայթեդ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031