Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը այրվել է ավելի քան 700 ավտոմեքենա
Ֆրանսիայում Բաստիլի գրավման օրը հուլիսի 14-ին այրվել է ավելի քան 721 ավտոմեքենա: Այ մասին հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությանը:
Գերատեսչությունում նշել են, որ այրված մեքենաների թիվը կազմել է անցած տարի այդ օրն այրված մեքենաների թվի ընդամենը 23%-ը:
Բացի այդ՝ Ֆրանսիայի ոստիկանությունը հուլիսի 13-14-ը ձերբակալել է 723 մարդու:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր 16-23 տարեկան չորս տղամարդու կալանավորման մասին, ովքեր կասկածվում են երկրում ահաբեկչությունների կազմակերպման մեջ:
Ֆրանսիայի ՆԳՆ-ում ենթադրում են, որ նրանք կարող էին ահաբեկչություններ կազմակերպել Բաստիլի գրավման օրը: