Բաժիններ՝

Շվեդիայի վարչապետը Եթվպիայից Ստոկհոլմ ժամանելուն պես հիվանդանոց է տեղափոխվել

Շվեդիայի վարչապետ Ստեփան Լևենը այսօր Եթվպիայից Ստոկհոլմ վայրէջք կատարելուց անմիջապես հետո հիվանդանոցում է հայտնվել, հայտնում է The Local-ը:

Շվեդիայի կառավարության 58-ամյա ղեկավարին հիվանդանոց են տեղափոխել ուժեղ սրտխառնոցի ու գլխապտույտի ախտանշաններով:
Ստեփան Լևենի մամլո քարտուղար Աննե Էկբերգը հաստատել է այդ տեղեկությունը, սակայն ավելի ուշ հայտնել է, որ նա հետազոտությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից ու գնացել է տուն:

Ինչպես բացատրել է Էկբերգը, Շվեդիայի կառավարության ղեկավարի ինքնազգացողությունը վատացել է օդանավակայանում՝ հերքելով տեղեկությունները, թե վերջինս հիվանդացել է Եթովպիայում ու ստիպված է եղել հիվանդության պատճառով կրճատել իր այցն այդ աֆրիկյան երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031