Հավկիթի բուժիչ հատկությունները. 5 դեղատոմս

Հավկիթի օգնությամբ կարելի է նվազեցնել հոդացավերը, կանխել ոտնաթաթի ոսկրի գերաճը, բուժել ռևմատիզմը ու շրթունքների անկյան վերքը։

Ռևմատիզմ
Այս դեղատոմսը մեծ կիրառում ունի Մեքսիկայում։
Նվազեցնում է ցավերը, նույնիսկ, եթե հիվանդությունը ժամանակին չի բուժվել։
Հարկավոր է.
Օղի` 200 մլ
Կամֆորա` 50 գ
Մանանեխի փոշի` 50 գ
Հավկիթի սպիտակուց` 100 մլ
Պատրաստման եղանակը. Հավկիթի սպիտակուցը հարեք։ Կամֆորան ու մանանեխի փոշին լուծեք օղու մեջ, ավելացրեք հարած սպիտակուցը, լավ խառնեք, պահեք սառնարանում։
Ինչպես օգտագործել. Հեղուկ քսուքը ներմերսեք` մինչև լրիվ ներծծվի, կատարեք քնելուց առաջ, առավոտյան մաքրեք խոնավ լաթով։

Հոդացավի դեմ
Ա. Մեկ հավկիթի դեղնուցը հարեք 1-ական թ/գ սկիպիդարի ու խնձորի քացախի հետ։ Ներմերսեք սա ցավոտ հոդի հատվածում` մաշկի մակերեսին։
Բ. Խմեք 1-ական գրամ կղմուխի արմատի փոշի` օրը 3 անգամ, ուտելու ժամանակ (Տե՛ս «168 Ժամ» «Վայրի արևածաղիկ. կղմուխ», 2010թ.)։

Ոտնաթաթի ոսկորի գերաճ
Մեկ հատ խաշած հավկիթը` կեղևով դրեք բաժակի մեջ, ավելացրեք հավասար քանակությամբ խառնած քացախի էսենցիա ու անալի կարագ, մինչև հավկիթը ծածկվի։
Բաժակը ծածկեք, փաթաթեք բրդյա լաթով, 72 ժամ թողեք մութ տեղում, լավ խառնեք։ Զգուշորեն ներմերսեք հիվանդ մասին։

Կարդացեք նաև

Հերպես շրթունքի վրա
Հավկիթը խաշեք, կեղևի ներքին թաղանթը դրեք վերքի վա։

 

Julo

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս