Դիաբետով հիվանդ երեխաների բուժման որակը կբարձրանա

Կառավարությունը այսօր որոշում է ընդունել ՀՀ կարիքների համար ինսուլին դեղերի գնման 2015-2019թթ. գործընթացը կազմակերպելու մասին, նպատակ ունենալով անխափան ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը: Արդյունքում կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը, կբարելավվի նրանց առողջական վիճակը:
Երկու այլ որոշումներով հստակեցվել են մանուկների և պատանիների՝ ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու պայմանների նվազագույն չափորոշիչները, հաստատվել են ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների դրույքաչափերի, հավելավճարների և լրավճարների հաշվարկման և վճարման կարգը:

Տեսանյութեր

Լրահոս