Բաժիններ՝

«Չելսին» ցանկանում է գնել Վիտսելին, Ֆաբինիոն տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի». տրանսֆերային նորություններ

«Մանչեսթեր Յունայթեդը» Բենտեկեին գնելու համար պատրաստ է առաջ ընկնել «Լիվերպուլից»:

«Լիվերպուլը» չափազանց երկար մտածեց Բենտեկեի տրանսֆերի մասին: Daily Mail-ի տեղեկությամբ, մերսիսայդցիներին կարող է անցնել «Մանչեսթեր Յունայթեդը», ով միանգամից կվճարի պահանջվող գումարը: Բելգիացու համար «Ասթոն Վիլլան» ցանկանում է ստանալ 32.5 մլն ֆունտ: «Լիվերպուլը» փորձում է գցել գինը և կարող է ձեռնունայն մնալ:

Կերժակովը և Պավլյուչենկոն բանակցություններ են վարում «Կուբանի» հետ:

Չորեքշաբթի «Կուբանը» պայթեցրեց ռուսական տրանսֆերային շուկան. կրասնոդարցիները բանակցություններ են վարում Ալեքսանդր Կերժակովի և Ռոման Պավլյուչենկոյի հետ: «Կուբանի» գլխավոր տնօրեն Վալերի Ստացենկոն հաստատել է բանակցությունների փաստը:

Ֆաբինիոն մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

Պաշտպանը մոտ է 25 մլն եվրոյով անգլիական ակումբ տեղափոխվելուն, հաղորդում է France Football-ը: Բրազիլացին այս շաբաթվա ընթացքում հնգամյա պայմանագիր կստորագրի քաղաքայինների հետ:

«Ռեալ Մադրիդը» շարունակում է նոր դարպասապահ փնտրել:

Մադրիդցիները սկսել են տարբերակներ փնտրել նոր դարպասապահ գնելու համար, այն դեպքում, եթե Դե Խեայի հետ բանակցությունները ձախողվեն: «Ռեալի» հետաքրքրության շրջանակներում է հայտնվել Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն: Մեկ այլ տարբերակ է «Ռեալի» համար «Էսպանյոլի» դարպասապահ Կիկի Կասիլյան:

Ռոման Աբրամովիչն անձամբ կանցկացնի Ակսել Վիտսելի տրանսֆերի բանակցությունները:

RTBF-ի տեղեկությամբ՝ Ռոման Աբրամովիչն այցելել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի անձամբ անցկացնի բանակցությունները Ալեքսանդր Դյուկովի հետ` Ակսել Վիտսելի տրանսֆերի վերաբերյալ: Ավելի վաղ «Միլանը» ձախողել էր բանակցությունները, ով չէր կարողացել բելգիացու համար «Զենիթին» վճարել պահանջվող 35 մլն եվրոն:

«Ռոման» ցանկանում է գնել Մասկերանոյին:

La Gazzetta Dello Sport-ը հայտարարում է, որ «Ռոման» «Բարսելոնային» կառաջարկի 15 մլն եվրո Խավիեր Մասկերանոյի համար: Արգենտինացին Իտալիայում կստանա 4-ամյա պայմանագիր և 14 մլն եվրո:

Ինչպես նաև.

1. Նիկոլաս Լամբերտսի տրանսֆերը «Սանդերլենդ» ձախողվեց:

2. «Մանչեսթեր Յունայթեդը» Լևանդովսկու համար առաջարկել է 35 մլն ֆունտ:

3. «Յուվենթուսը» պաշտոնապես ներկայացրել է Սամի Խեդիրային:

4. Ստանիսլավ Չերչեսովը Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս