Եկել է ժամանակը ինտենսիվացնել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ամեն ինչ քաղաքական պրոցես է, մի մոռացեք, որ մենք խոսում ենք նախագծի մասին: ԱԺ-ում կլինի համապատասխան նախագիծը, կլինեն քննարկումներ, և կերևա, թե քանի տոկոսն է կողմ ու քանի տոկոսն է դեմ»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Մոսկվա, հայտնում է APA-ն:
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Գայդարը նշանակվել է Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի օգնական, հայտնում է BBC-ն:
«Մենք պայմանավորվել ենք, որ գտնենք համագործակցության նոր ուղիներ, փոխհարաբերությունների նոր ձևաչափ: Տվյալ այցի նպատակն է մեծ հնարավորությունների առաջացումը, որ հաղորդենք մեր փորձն ու գիտելիքը»:
Պառլամենտական կառավարման ձևում ամենաքննադատվողը «կայուն մեծամասնության» հարցն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:
Դեբիլների մոտ ընդունված է խորհրդարանական համակարգը համարել ավելի ժողովրդավարական: Նաև անիրազեկները կարող են այդպես համարել, բայց եթե անիրազեկ ես, ուրեմն՝ դեբիլ ես: Տերն ասել է՝ ոչ ոքի «դեբիլ» չասես, բայց ես նկատի չունեմ կոնկրետ անձի, այլ՝ երևույթը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում բեռնատար գնացքի՝ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային բախվելու դեպքի առթիվ, որի հետևանքով ավտոմեքենայի վարորդը մահացել է։
Ինչպես հայտնում է Кавказский Узел-ը, Դոնի Ռոստովի կայազորային դատարանի կողմից կալանավորվել է գնդապետ, նախկինում Հարավային ռազմական օկրուգի պարենի ապահովման պետի տեղակալ Դենիս Զորինը, ով մեղադրվում է Գյումրիի ռազմաբազայում զինծառայողներին մատակարարվող պարենամթերքի յուրացման մեջ:
Հուլիսի 17-ին, ժամը 09.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Թոխմախի» լճի մոտակայքում գտնվող ավտոտնակների տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Լույս տեսավ «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» թեմայով գիտաժողովի և Հայկական աստղագիտական ընկերության XIII տարեկան համաժողովի նյութերի ժողովածուն (խմբագիրներ՝ Հ. Ա. Հարությունյան, Ա. Մ. Միքայելյան, Ս. Վ. Ֆարմանյան, Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2015, 460 էջ):
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը նշանակվել է Տավուշի թեմի առաջնորդ:
«Այն, ինչ այսօր ներկայացված է ձեր դատին, հիմնականում համապատասխանում է իմ պատկերացումներին, նախագիծը գրվում է հանձնաժողովի կողմից, կան տարբեր կարծիքներ, բայց միջուկը լիովին համապաստասխանում է սահմանադրագիտական իմ պատկերացումներին»:
Այսօրվա ասուլիսին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին ուղղված պաշտոնական գրությունը, որն այսօր հանձնելու է նրան:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Երևան քաղաքի Սայաթ-նովա 35 շենքի բակում առկա խաղահրապարակի նստարանի վրայից «Սամսունգ Գալաքսի թաբ 3» մոդելի պլանշետ գողանալու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ամուսնու կողմից ծանր հրազենային վնասվածք ստացած ծննդկանին Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են Նեյրովիրաբուժության բաժանմունք:
ԱՄՆ Թեննեսի նահանգի Չաթանուգա քաղաքում սպանվել է 4 ծովային հետևակ: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ կատարվում է դեպքերի հետաքննություն:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մամուլի ասուլիսը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ասել է, որ Իրանի միջուկային ծրագրով համաձայնագիրը երկու երկրների հարաբերություններին նոր շունչ է հաղորդում ու հայտնել է Թեհրանում հնարավորինս արագ բրիտանական դեսպանություն բացելու մտադրության մասին:
«Կան մարդիկ այն կողմում (հանրապետականներ), ում ես հարգում եմ ու ովքեր միանգամայն պարզ ասել են, որ դա իրենց կարծիքով սխալ է: Նրանք ենթադրում են, որ իրանցիները խաբելու են: Կարծում եմ՝ դա հարգանքի արժանի փաստարկ է»,-ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը:
Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը այցելել է առաջնագիծ և հանդիպել զինվորների հետ:
Վիեննայի համաձայնագիրը կարևոր նշանակություն ունի թուրք-իրանական հարաբերությունների լավացման համար, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
Հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրկին արձանագրվել է սնկից թունավորման դեպք` 1 տուժածով: Թունավորման պատճառը հիվանդի կողմից հավաքված սնկի օգտագործումն է սննդում:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը պերսոնա նոն գրատա է հայտարարել Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսի պաշտոնակատարին, հայտնում է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Եվրամիությունը հայտարարություն է կատարել՝ կապված Վրաստանի ու Հարավային Օսիայի սահմանի երկայնքով տեղադրված նոր տարբերիչ նշանների տեղադրման հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ավստրալիայում այսօր տեղի է ունենում MH17 չվերթի զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որը 1 տարի առաջ խփվել էր Ուկրաինայում, ինչի հետևանքով զոհվել էին ինքնաթիռում գտնվող բոլոր՝ 298 մարդիկ: Նրանցից 38-ն Ավստրալիայի քաղաքացիներ էին:
Հուլիսի 17-ին, ժամը 09.03-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ղալթաղչի» կոչվող կայարանում մարդատար գնացքը բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի մարզպետարանի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է կառույցի վարկածով Եվրոպայի լավագույն խաղացողի մրցանակին հավակնող 10 ֆուտբոլիստների ցուցակը:
«Cope»-ն տեղեկացնում է, որ Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ոչ միայն մինչև 2016 թվականի հունվարը, այլ նաև ընկերական խաղերի ժամանակ չի կարողանա օգտվել Ալեքս Վիդալի և Արդա Թուրանի օգնությունից: