«ԵԱՀԿ Մինսկի խմբում կոնսենսուս է ձևավորվել»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության ընտրական փուլում հաճելի անակնկալ մատուցեց Հայաստանի հավաքականը:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում կազմվել է 25 արձանագրություն, որից 18-ը՝ հասարակական տրանսպորտի կանգառներում այլ տրանսպորտային միջոցների կայանման համար: Հանձնարարվել է հասարակական տրանսպորտի երթևեկի ժամանակացույցը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ, հատկապես երեկոյան ժամերին:
Օգոստոսի 1-ին և 2-ին մեկնարկեց Հայաստանի 2015/16 թթ. առաջնությունը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478,5 դրամ։
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիմիր Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր և մյուսների վերաբերյալ նախկինում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում փողոցից ոստիկանները բռնի ուժով իրեն տարել են ոստիկանության բաժին, որտեղ բաժնի աշխատակիցներից մեկը ափիոն տեսակի թմրամիջոց է գցել գրպանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի մինչ 19 տարեկանների հավաքականը ժամանել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ:
Պետք է հիշել, որ ամեն դեղ օգտագործելու իր կարգն ունի: Հանքային ջրով կարելի է խմել սուլֆանիլամիդային հիմք ունեցող դեղորայքը` բիսեպտոլ, սուլֆադիմետոքսին, սուլֆադիմեզին: Թուլացնող միջոցները պետք է խմել սենյակային ջերմաստիճանի ջրով:
Գարսևան, Սերյոժա և Էդմոնդ Ղ.-երին, Գրիշա Զ.-ին, Թամարա Մ.-ին ու Արթուր Մ.-ին: Նաև ներկայացրել է օդամղիչ ատրճանակը: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ծննդյան կապակցությամբ, հայտնում է APA գործակալությունը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահաս որդուն մարզասրահից տուն տանելու ճանապարհին իր ավտոմեքենայի մեջ, բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ, ձեռքերով 8-9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այնուհետև նրան դրդել է չենթարկվել մորը, որի կապակցությամբ երեխայի նկատմամբ հնչեցրել է իրական վտանգ ներկայացնող սպանության սպառնալիքներ «գլխիցդ կխփեմ, կսպանեմ» արտահայտություններով։
«Զրույցի ընթացքում քննարկվել են մերձավորաևելյան կարգավորման հարցեր, պաղեստինյան տարածքներում ստեղծված վիճակին, այդ թվում՝ Գազայի հատվածին վերաբերող հարցեր, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Անգլիայի սուպերգավաթի համար խաղում գավաթակիր «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի առաջնության չեմպիոն «Չելսիին»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի ակտիվները այս տարվա հուլիս ամսին նվազել են 185 մլն դոլարով:
«Վերջին վիրուսը մուտացիաների է ենթարկվել, արդեն սկսել է պատերին թեգ արվել, ոչ միայն նամակով է գալիս։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ծաղկաձոր քաղաքում ամենագնացի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
2015 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 83548 գործարք, որոնց քանակը, 2014 թ. երկրորդ կիսամյակի համեմատ նվազել է 26.7 %-ով, իսկ 2014 թ. առաջին կիսամյակի համեմատ` 16.6 %-ով:
Ռուս ռեժիսոր Էլդար Ռյազանովը առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապ հոսպիտալացվել է Բակուլևի անվան կենտրոն, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Օգոստոսի 4-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Այսօր նաիրիտցիները կրկին հավաքել էին կառավարության շենքի առջև: Կուտակված աշխատավարձի իրենց հասանելիք գումարը ստացել է մոտ 1800 հոգի
Բելառուսի գավաթի խաղարկության 1/16 փուլում Մինսկի «Դինամոն» 5:2 հաշվով առավելության է հասել «Սմոլևիչի» ակումբի նկատմամբ:
Փրկարարները ջրից դուրս են բերել 22-ամյա մի երիտասարդի, ով արդեն մահացած է եղել: Ենթադրվում է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ծննդկանի մահվան դեպքի առթիվ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մոտ ապագայում հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու մտքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղի մամուլին տված հարցազրույցում:
Այսօր Թուրքիայում կանցկացվի «Արդարություն և զարգացում» կուսակցության ու Ժողովրդահանրապետական կուսակցության միջև բանակցությունների երրորդ ռաունդը կոալիցիոն կառավարության ձևավորման նպատակով, հայտնում է TRT Haber-ը:
Ի պատասխան Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ անցկացված ռազմական օպերացիայի՝ ահաբեկչական կազմակերպությունը պատրաստվում է Թուրքիայում մի շարք ահաբեկչություններ իրականացնել, գրում է Milliyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի հետախուզության տվյալներին (MIT):
Փորձագետները եզրակացրել էին, որ Գոռ Առաքելյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ուստի մեղսագրվող արարքների նկամամբ ճանաչվել է մեղսունակ:
Սիրիայի Էրիխա քաղաքում կառավարական ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թվիը հասել է 35-ի, հայտնում է Hürriyet-ը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական մայրուղու 81-րդ կմ-ում՝ Դիլիջանի թունելի ներսում, հունիսի 17-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սահմանվել է երթևեկության հատուկ ռեժիմ։