Լավրովը բանակցություններ է վարել Սիրիայի ընդդիմության առաջնորդի ու ՀԱՄԱՍ-ի նախագահի հետ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հեղափոխության ու ընդդիմության ուժերի ազգային կոալիցիայի նախկին նախագահ Ահմեդ Մուազ Ալ-Խաթիբի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիները: Հանդիպումը կայացել է այսօր Դոհայում՝ Լավրովի՝ Քաթար աշխատանքային այցի շրջանակում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Հենց Դոհայում Լավրովը հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Խալեդ Մաշաալի հետ, որի ընթացքում վերահաստատել է, որ Ռուսաստանն աջակցում է պաղեստինյան ազգային միասնության վերականգնմանը «Պաղեստինի ազատագրության կազմակերպություն» քաղաքական հարթակի ու Արաբական խաղաղ նախաձեռնության շրջանակում:
«Զրույցի ընթացքում քննարկվել են մերձավորաևելյան կարգավորման հարցեր, պաղեստինյան տարածքներում ստեղծված վիճակին, այդ թվում՝ Գազայի հատվածին վերաբերող հարցեր, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային իրավիճակին առնչվող հարցեր»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: