
«Գլխիցդ կխփեմ, կսպանեմ». հայրը 8-9 անգամ հարվածել է որդուն, դրդել չենթարկվել մորը

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահաս որդուն մարզասրահից տուն տանելու ճանապարհին իր ավտոմեքենայի մեջ, բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ, ձեռքերով 8-9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այնուհետև նրան դրդել է չենթարկվել մորը, որի կապակցությամբ երեխայի նկատմամբ հնչեցրել է իրական վտանգ ներկայացնող սպանության սպառնալիքներ «գլխիցդ կխփեմ, կսպանեմ» արտահայտություններով։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` ծեծ 137-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: