Բաժիններ՝

Ծեծկռտուք Գավառում, հինգ մարդ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է

Հուլիսի 31-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Գարսևան Ղ.-ն՝ «գլխի ճակատային մասի կտրած-պատռված վերքեր, գագաթային շրջանի պատռված վերքեր, աջ նստատեղի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Սերյոժա Ղ.-ն` «ձախ նստատեղի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 1992 թ. ծնված Գրիշա Զ.-ն` «աջ ազդրի միջին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, 1998 թ. ծնված Էդմոնդ Ղ.-ն` «ձախ նախաբազուկ դաստակի շրջանի սալջարդ» ախտորոշմամբ, 1991 թ. ծնված Թամարա Մ.-ն` «ձախ այտոսկրի սալջարդ արյունազեղում» ախտորոշմամբ և 1971 թ. ծնված Արթուր Մ.-ն` «քթոսկրի կոտրվածք` առանց տեղաշարժի» ախտորոշմամբ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1985 թ. ծնված Էմիլ Կ.-ն Գավառի Նարեկացու փողոցում վիճաբանել է նշված անձանց հետ և ծալովի դանակով, բռունցքով և օդամղիչ ատրճանակի բռնակով հարվածներ հասցրել նրանց` պատճառելով վնասվածքներ: Էմիլ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է   ծալովի դանակով մարմնական վնասվածքներ պատճառել

Գարսևան, Սերյոժա և Էդմոնդ Ղ.-երին, Գրիշա Զ.-ին, Թամարա Մ.-ին ու Արթուր Մ.-ին: Նաև ներկայացրել է օդամղիչ ատրճանակը: Տուժողներին տրվել են դատաբժշկի ուղեգրեր: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս