
Բորսայում դոլարը թանկացել 1 դրամով

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ օգոստոսի 3-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 478,5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0.21%-ով կամ 1 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 400 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 476.5 դրամով, վաճառվում 480 դրամով: