![](/banners/BeFunky-design.jpg)
Բելառուսի գավաթ. «Դինամոն» ջախջախեց մրցակցին, Եդիգարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
![](https://168.am/wp-content/uploads/2015/08/edigaryan.jpg)
Բելառուսի գավաթի խաղարկության 1/16 փուլում Մինսկի «Դինամոն» 5:2 հաշվով առավելության է հասել «Սմոլևիչի» ակումբի նկատմամբ: Առաջին խաղն ավարտվել էր «Դինամոյի» 2:0 հաշվով հաղթանակով:
«Դինամոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով չէր ընդգրկվում իր թիմի վերջին խաղերի հայտացուցակներում:
Սիրարփի Աղաբաբյան