Հայաստանի մինչ 19 տարեկանների հավաքականն Իսրայելում է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի մինչ 19 տարեկանների հավաքականը ժամանել է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ: Մեր թիմը հանգրվանել է «Կիբուց Շեֆայիմ» հյուրանոցում: Օգոստոսի 3-ին և 5-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Իսրայելի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան Իսրայելի ազգային մարզումային կենտրոնի մարզադաշտում:
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելիևրի գլխավորությամբ՝ Իսրայել է մեկնել 18 ֆուտբոլիստ:
Ձեզ ենք ներկայացնում մեր թիմի հայտացուցակը.
Դարպասապահներ
Սուրեն Ալոյան «Բանանց»
Մարկ Գրիգորյան «Դոնաֆելդ» (Ավստրիա)
Պաշտպաններ
Հակոբ Համբարձումյան «Բանանց»
Աղավարտ Պետրոսյան «Բանանց»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Ժիրայր Մարգարյան «Բանանց»
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»
Մհեր Սաֆարյան «Շիրակ»
Գրիգորի Էմեկսուզյան «Ստրոգինո» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Ստեփան Հարությունյան «Բանանց»
Հովհաննես Իլանգյոզյան «Բանանց»
Արթուր Նադիրյան «Փյունիկ»
Վարդան Սաֆարյան «Միկա»
Դավիթ Մարտիրոսյան «Տեպլիցե» (Չեխիա)
Հայկ Գալստյան «Հոֆենհայմ» (Գերմանիա)
Հարձակվողներ
Էդգար Մովսիսյան «Բանանց»
Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»
Գոռ Աղբալյան «Հերենվեն» (Հոլանդիա)
Սիրարփի Աղաբաբյան