Բաժիններ՝

Ավարտվեց Հայաստանի բարձրագույն առաջնության առաջին տուրը

Օգոստոսի 1-ին և 2-ին մեկնարկեց Հայաստանի 2015/16 թթ. առաջնությունը: Առաջնության առաջին իսկ տուրում տեղի ունեցած հանդիպումները շատ հետաքրքիր էին:

Գործող չեմպիոն «Փյունիկը» զիջեց «Ալաշկերտին», «Միկան» հաղթանակը ձեռքից բաց թողեց «Բանանցի» հետ խաղում:

«Ուլիսը», ով հանդես է գալիս ամբողջովին նոր կազմով, պարտվեց «Արարատին», իսկ նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Շիրակը» բավականին հետաքրքիր իրադարձություններով հարուստ խաղում կամային հաղթանակ տոնեց «Գանձասար Կապանի» նկատմամբ:

Առաջնության հաջորդ տուրի խաղերը տեղի կունենան օգոստոսի 8-ին և 9-ին:

Երկրորդ տուրի շրջանակներում տեղի կունենան հետևյալ հանդիպումները.

«Ալաշկերտ» – «Գանձասար Կապան»

«Փյունիկ» – «Բանանց»

«Ուլիս» – «Շիրակ»

«Միկա» – «Արարատ»

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս