Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատաքննությունն ավարտվեց. հրապարակվեց Գոռ Առաքելյանի նկատմամբ փորձաքննության եզրակացությունը

Մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ Գոռ Առաքեյանը մեղսագրվող արարքների նկատմամբ հանձնաժողովի կողմից մեղսունակ է ճանաչվել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հրապարակվեց Գոռ Առաքելյանի նկատմամբ նշանակված դատահոգեբաննական և դատահոգեբուժական փորձաքննության հետևությունների մասը, որի համաձայն՝ քանի որ գործի նյութերում առկա չէ հետազոտվող իրավիճակի վերաբերյալ Գոռ Առաքելյանի կողմից նկարագրվող որևէ տեղեկություն, և նախաքննության, և դատաքննության ընթացքում Գոռ Առաքելյանը հրաժարվել է իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ հայտնել, փորձաքննության ընթացքում ևս հրաժարվել է դեպքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաև հրաժարվել է անցնել որոշակի մեթոդիկաներ, ուստի հետազոտվող իրավիճակում Գոռ Առաքելյանի հոգեվիճակի վերաբերյալ որոշմամբ առաջադրված հարցադրումներին հնարավոր չէ պատասխանել:

Ըստ փորձագետների՝ նրան բնորոշ է հուզական անկայունությունը, իմպուլիսիվությունը և այլ հատկանիշներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ Գոռ Առաքելյանի վարքի վրա:

Փորձագետները եզրակացրել էին, որ Գոռ Առաքելյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ուստի մեղսագրվող արարքների նկամամբ ճանաչվել է մեղսունակ:

Դատարանում այսօր ավարտվեց գործի դատաքննությունը. մեղադրող դատախազը ժամանակ խնդրեց ճառին պարաստվելու համար. դատական նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս