Բաժիններ՝

Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով

Օգոստոսի 4-6-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը օգոստոսի 4-6-ին էապես չի փոխվի, 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-9 աստիճանով:

03.08 arm
Երևանում`

Օգոստոսի 4-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

arm 03.08
Երևանի օգոստոսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.50C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 13.40C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.80C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս