Այս տարվա հուլիսին սպառողական գները 12 ամսվա կտրվածքով (2014 թվականի հուլիսի համեմատ) աճել են 4.2%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
Հնդկաստանը Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո ակտիվորեն կզբաղվի Իրանի ենթակառուցվածքներում ներդրումներ անելով, որպեսզի մատչում ստանա Կենտրոնական Ասիայի՝ ռեսուրսներով ամենահարուստ պետությանը ու նոր ճանապարհ բացի իր ապրանքները Եվրոպա մատակարարելու համար:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին, ժամը 16.05-ին, Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Թամարա Գ.-ն
Ռուսաստանում օգոտոսի 6-7-ը կոչնչացվի 290 տոննա բուսական ծագում ունեցող մթերք, որը հայտնվել է պատժամիջոցների տակ: Համապատասխան հաղորդագրությունը տարածել է է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը:
Ստեղծվելիք կառույցը, ինչպես ասվել է փաստաթղթի նախագծում, պետք է հայտնաբերի կոնկրետ մարդկանց, կազմակերպություններին, խմբերին ու կառավարություններին, որոնք առնչություն ունեն քիմիական զենքի անմիջական կիրառությանը կամ օգտագործման ֆինանսավորմանը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը` ստուգվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:
ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմի» դեմ: Այս մասին ասվում է փաստաթղթում, որը հրապարակել է ԱՄՆ Դաշնային ռեեստրը: ԱՄՆ-ն առաջին անգամ է պատժամիջոցներ սահմանում ոչ թե իրավաբանական անձի դեմ, այլ կոնկրետ հանքավայրի: Խոսքը Հարավ-Կիրինյան գազակոնդենսատային հանքավայրի մասին է:
«Գիշերը միչև ժամը 3-ը չքնեցի, տառապում էի, չգիտեմ ինչու, հետո առավոտը շուտ զանգեցի, անհասանելի էր, մի քսան անգամ ամեն մի հեռախոսով զանգեցի՝ անհասանելի, անհասանելի, դողն ընկավ մարմնիս մեջ, ասեցի իմ երեխուն բանա պատահել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մայրը՝ տիկին Լորետան:
Շվեյցարական Նեոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:
«Գազպրոմը» վերանայել է «Թուրքական հոսք» գազատարի կոնֆիգուրացիան՝ այն նախատեսված 4 ճյուղի փոխարեն կարող է լինել երկուսը, այնինչ ավելի վաղ հայտարարվել էր, որ գազատարը պետք է բաղկացած լինի 4 ճյուղից՝ նախատեսված տարեկան 63 մլրդ խմ գազի համար: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Սննդամթերքի, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից հունհուլիս ամսում տնտեսվարող սուբյեկըներում իրականացված ստուգումներից հետո մի շաքր տնտեսվարողների նկատմամբ նշանակվել են տուգանքներ՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 670 հազար դրամի չափով:
Օգոստոսի 8-ին շրջանների մեծ մասում, օգոստոսի 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Էկզեմայի օջախներն ունենում են տարբեր մեծություն։ Նրանց եզրագծերը մերթ առանց ցայտուն սահմանների են, մերթ խիստ գծագրված։
Տուժողը մարմնավաճառների տեղ ու գին էր հարցրել…
2015թ. հուլիսին, հունիսի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 4.6% գնանկումով: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 4.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.7%-ով: Ծառայությունների ոլորտում սակագները նվազել են 0.1%-ով:
Արսեն Վենգերը խնդրել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի նրանք, ինչքան հնարավոր է՝ արագ, վերջացնեն Դենիս Չերիշևի տրանսֆերը:
Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Հ. Քոչարի և Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտից, միմյանց հետ վիճաբանելու կասկածանքով, ոստիկանության բաժին են բերել 1980 թ. ծնված Ժիրայր Գ.-ին և 1960 թ. ծնված Աբրահամ Դ.-ին:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարության Ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը, որը վարել է կոմիտեի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 20-ամյա աղջկան՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար։
«Վեցերորդ զգայարան» հաղորդումից հայտնի հիրոմանտ Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող Մուշեղ Մխիթարյանը «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: Թատերական գործիչների միության քարտուղար Լեւոն Մութաֆյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դա թափառաշրջիկ խումբ է, գրեթե պրոֆեսիոնալներ չկան, Մուշեղն էլ ավարտել էր Նիկոլ Գալանտերյանի անվան «բլեֆային» համալսարանը եւ այդտեղ մի կարճ շրջան աշխատել որպես դասախոս:
Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը 1 բարելի դիմաց նվազել է 2015 թվականի ամենացածր մակարդակից՝ 1 բարելի դիմաց հասնելով 48,90 դոլարի:
Ինչպես հաստատում է Cadena SER-ը, Ռամոսը հրաժարվում է ստորագրել նոր պայմանագիր «Ռեալի» հետ այն պայմաններով, որ առաջարկում է ակումբը:
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով։
Օգոստոսի 7-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 19 շենքի վերելակը 3-րդ հարկում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում:
Լեհաստանում երեկ տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալությունը, ով խոստացել է ուժեղացնել երկրում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականները, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առկա խնդիրները:
ԵՄ-ում անհրաժեշտ են համարում աջակցել արտադրողներին, որոնք դժվարությունների են բախվել ռուսական պատժամիջոցների հետևանքով:
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության քրեական գործի շրջանակում ձերբակալված «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանը վերջին օրերի ընթացքում ԶԼՄ-ներին հայտնել է իր նկատմամբ հնչող սպառնալիքների և ահաբեկումների մասին: