Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն միաձայն հավանության է արժանացրել Սիրիայում քիմիական զենքի մասին բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամ-երկրներն այսօր հավանության են արժանացրել Սիրիայում կիրառված քիմիական զենքի մեղավորներին հայտնաբերելու ու հետաննություն անցկացնելու մասին բանաձևը:
Փաստաթղթի օգտին քվեարկել են բոլոր 15 երկրների ներկայացուցիչները, որոնք ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ են:

Բանաձևը մասնավորապես նախատեսում է, որ դրա ընդունումից 20 օր անց Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը ՄԱԿ-ի ԱԽ-ին կներկայացնի իր խորհրդատվությունները մասնավորապես ՄԱԿ-ի ստորաբաժանումների կողմից  հետաքննության միասնական մեխանիզմի ստեղծման վերաբերյալ:

Մեխանիզմը կոչվելու է ՄԱԿ-ի հետաքննության ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության համատեղ առաքելություն:

Ստեղծվելիք կառույցը, ինչպես ասվել է փաստաթղթի նախագծում, պետք է հայտնաբերի կոնկրետ մարդկանց, կազմակերպություններին, խմբերին ու կառավարություններին, որոնք առնչություն ունեն քիմիական զենքի անմիջական կիրառությանը կամ օգտագործման ֆինանսավորմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս