 
                        Քննարկվել են ԾԻԳ-երի գործունեության հաշվետվությունները
 
                                    Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականները, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առկա խնդիրները:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կատարված աշխատանքների ծավալը կրկնապատկվել է: Հովիկ Աբրահամյանը պահանջել է ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով և ժամանակին կյանքի կոչելու համար:
Վարչապետը հորդորել է ԾԻԳ-երի ներկայացուցիչներին աշխատանքների ընթացքում ծագող խնդիրները անհրաժեշտության դեպքում ներկայացնել կառավարություն՝ շուտափույթ լուծում տալու համար:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        