Հնդկաստանը ծրագրում է խոշոր ներդրումներ կատարել Իրանում
Հնդկաստանը Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո ակտիվորեն կզբաղվի Իրանի ենթակառուցվածքներում ներդրումներ անելով, որպեսզի մատչում ստանա Կենտրոնական Ասիայի՝ ռեսուրսներով ամենահարուստ պետությանը ու նոր ճանապարհ բացի իր ապրանքները Եվրոպա մատակարարելու համար:
«Կենտրոնական Ասիայում նոր խաղի կաններ են ստեղծվելու, ու Հնդկաստանը հանդես է գալիս դրանում նոր խաղացողի դերում: Հնդկաստանը վաղուց էր հայացք նետել Կենտրոնական Ասիայի կողմը»,- հայտարարել է Վուդրո Վիլսոնի միջազգային գիտական կենտրոնի փորձագետ Մայքլ Կուգելմանը:
Հնդկական Jawaharlal Neru Port Trust ու Kandla Port Trust պետական ընկերությունները արդեն պայմանագիր են կնքել Իրանում մեծությամբ երկրորդ նավահանգստում՝ Չախբեխարում, շինարարական աշխատանքների անցկացման վերաբերյալ:
Երկու կառամատույցի արդիականացման աշխատանքները գնահատվում է 85 մլրդ դոլար:
Ինչպես Bloomberg-ին հայտնել է իրանցի դիվանագետներից մեկը, Իրանը հույս ունի ստանալ բազմամիլիարդանոց հնդկական ներդրումներ:
Մասնավորապես, կա Չախբեխարից մինչև Աֆղանստան ձգվող 900 կմ ճանապարհի շինարարության պլաններ, որտեղ հնդկական ընկերություններն ունեն 11 մլն դոլար արժողությամբ երկաթուղային հանքի շահագործման իրավունք: