Brent նավթի գինը նվազել է 1 բարելի դիմաց 49 դոլարից

Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը 1 բարելի դիմաց նվազել է 2015 թվականի ամենացածր մակարդակից՝ 1 բարելի դիմաց հասնելով 48,90 դոլարի:

Նավթի գինը նվազում է Goldman Sachs վերլուծաբանների կանխատեսումների ֆոնին, որ առաջարկը կգերազանցի պահանջարկը 2015 թվականին օրական 2 մլն բարելով:
Փորձագետների խոսքով՝ ներկայում դիտվում է ավելորդ առաջարկ ու ցածր պահանջարկ: Վերջիններս կանխատեսում են նաև գների հետագա նվազում:

Brent-ը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա 2015թ. նվազագույն նշագծին՝ 1 բարելի դիմաց 45 դոլարի, կարծում են փորձագետները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31