Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 8-ին շրջանների մեծ մասում, օգոստոսի 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 8-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 5-7 աստիճանով, օգոստոսի 10-11-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 8-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, օգոստոսի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի օգոստոսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 41.10C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.10C (1981 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.90C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն