
«Ռեալը» չի կարողանում պայմանավորվել Ռամոսի հետ նոր պայմանագրի վերաբերյալ

Ինչպես հաստատում է Cadena SER-ը, Ռամոսը հրաժարվում է ստորագրել նոր պայմանագիր «Ռեալի» հետ այն պայմաններով, որ առաջարկում է ակումբը: «Սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և Ռամոսի հանդիպումից հետո թվում էր, թե շատ շուտով պայմանագիրը կստորագրվի:
Սակայն ակումբի առաջարկությունը, որը պատրաստ է Սերխիոյին տարեկան վճարել 7.5 մլն եվրո, ձեռնտու չի ֆուտբոլիստին: Պաշտպանը պահանջում է տարեկան 10 մլն եվրո և չի պատրաստվում զիջումների գնալ:
Ավելի վաղ անգլիական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Սերխիո Ռամոսին առաջարկել է տարեկան 12 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը