«Գազպրոմը» «Թուրքական հոսքի» նախատեսված 4 ճյուղի փոխարեն նախատեսում է կառուցել առավելագույնը 2-ը

«Գազպրոմը» վերանայել է «Թուրքական հոսք» գազատարի կոնֆիգուրացիան՝ այն նախատեսված 4 ճյուղի փոխարեն կարող է լինել երկուսը, այնինչ ավելի վաղ հայտարարվել էր, որ գազատարը պետք է բաղկացած լինի 4 ճյուղից՝ նախատեսված տարեկան 63 մլրդ խմ գազի համար: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ինչպես հայտնել են Գազային տեղեկատվության գործակալության աղբյուրները, «Գազպրոմը» մտադիր է կառուցել նվազագույնը մեկ, իսկ առավելագույնը՝ սևծովյան գազատարի երկու ճյուղ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսական կողմն առաջարկել է «Գազպրոմին» գազատարի շինարարությունն սկսելուց առաջ ստորագրել միջկառավարական համաձայնագիր գազատարի ոչ թե չորս, այլ մեկ ճյուղի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս