
ԵՄ-ն երկարեցրել է ռուսական պատժամիջոցներից տուժած ֆերմերների սուբսիդավորումը

ԵՄ-ում անհրաժեշտ են համարում աջակցել արտադրողներին, որոնք դժվարությունների են բախվել ռուսական պատժամիջոցների հետևանքով:
Եվրահանձնաժողովը պաշտոնապես մինչև 2016 թվականի հունիսը երկարեցրել է մրգերի ու բանջարեղենների արտադրողների աջակցության ծրագիրը, ովքեր կորուստներ են կրում Ռուսաստանի սահմանած էմբարգոյի հետևանքով, որը արգելում է Եվրամիությունից սննդամթերք ներմուծել: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Աջակցության միջոցառումները կվերաբերեն մթերքի լայն շրջանակի, իսկ դրանց ծավալը կորոշվի մինչ էմբարգոն ՌԴ արտահանման ծավալների հաշվարկման հիման վրա:
Հիշեցնենք, որ 2014 թվականի օգոտոսին Ռուսաստանը 1 տարով սահմանափակեց ԱՄՆ-ից, ԵՄ երկրներից, Կանադայից, Ավստրալիայից ու Նորվեգիայից սննդամթերքի ներմուծումը:
Իսկ այս տարվա հունիսին Ռուսաստանը էմբարգոն երկարաձգեց մինչև 2016 թվականի օգոտոսի 5-ը: