Բաժիններ՝

Անձնագրային բաժանմունքից քաղաքացիներ են բերման ենթարվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին, ժամը 16.05-ին, Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Թամարա Գ.-ն, ով հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ 1-ին մասի մեղադրանքով:
***

Ոստիկանության Շենգավիթի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 6-ին, ժամը 16.05-ին, Շենգավիթի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Կարինե Գ.-ին, ով հուլիսի 20-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ և 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս