Ադրբեջանի իշխանությունները պլանավորում են բացել մատչումը երկրում գտնվող իրանական 120 մլն դոլարի ակտիվներին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանա-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Մեհդի Մոհտաշամին:
Օգոստոսի 7-ին, ժամը 01.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհի 34 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության երկրներում փորձնական ներդրվող մորթուց պատրաստված ապրանքների նկատմամբ նախատեսված պիտակավորման գործընթացը, հայկական կողմի համար օգտակար էր ծանոթանալ սպասվող գործընթացի վերաբերյալ ռուսական մոտեցումներին` հնարավորինս նույնականացնելով պիտակների կիրառման և հսկողության գործընթացները:
Այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին աջակցել Իրանի հետ միջուկային ծրագրին, քանի որ, ըստ նրա, դա լավագույն միջոցն Թեհրանին թույլ չտալ ստանալ միջուկային զենք:
Նիժնի Նովգորոդում տղամարդու կողմից իր 6 երեխաների, հղի կնոջ ու մոր սպանության փաստով կալանավորվել է շրջանային ոստիկանության բաժանմունքի երրորդ ոստիկանը, հայտնել է Քննչական կոմիտեն:
Պարզվել է, որ երբ կինը հղիացել է, ամիսներ անց նրա մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս Անի Մաջանյանի սպանության համար ձերբակալվածը 20-ամյա Մուշեղ Մխիթարյանն է: Նա հոսանքի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայի ակտիվ ցուցարարներից է եղել, բայց ոչ՝ կազմակերպչական խմբից: Բացի դա` նա Յանուս թատրոնի տնօրենն է:
Իրավապահները կրակի տակ էին հայտնվել, երբ ժամանել էին քաղաք՝ լցնելու պաշտպանական խրամատները, որ փորել էին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) երիտասարդական թևի անդամները:
Կալանք դրվեց Հմայակ Հովհաննիսյանի մոր՝ Դիանա Հովհաննիսյանի բնակարանի վրա, որը հատկացվել է նրան Ստալինի պաշտամունքի դատապարտման ժամանակաշրջանում՝ որպես ստալինյան բռնությունների զոհի դստեր և որտեղ բնակվում է այլ բնակարան չունեցող նրա միակ որդին և կերակրողը:
«Ես ստացա իմ սելֆին: Ես իրականում պաշտում եմ նրա ելույթներն ու մեր երկրի՝ նրա նպատակները»,- գրել է Քիմը նկարի մեկնաբանությունում:
Յուրաքանչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Տոնական օրվան ընդառաջ կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, բազմաթիվ շինարարներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Անկարայում ժանդարմերիան այսօր ստուգայցեր է իրականացնում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների բնակության վայրերում:
ԱՄՆ Կոնգրեսը կարող է քննարկել սիրիական ընդդիմության պաշտպանության նպատակով ուժի կիրառման հարցը, Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոք Կորկերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին:
Երեկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման էին ենթարկվել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող տղա և աղջիկ:
«Արդեն իսկ ձեզ են սպասում ներդրումային քաղաքաշինական ծրագրերը մայրաքաղաքում՝ «Հին Երևանը», «Ֆիրդուսի» թաղամասը, ինչպես նաև բազմաթիվ ուշագրավ նախագծեր հանրապետության մարզերում՝ ենթակառուցվածքների, դպրոցաշինության, առողջապահության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից մի քանի ամիս է անցել: Շնորհիվ այդ անդամակցության՝ ինչպես վստահեցնում էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմադանովսկին, ՌԴ-ում աշխատող հայ միգրանտները ստացել են որոշակի արտոնություններ և իրենց կարգավիճակով հավասարվել ղազախստանցի միգրանտներին:
Գնաճ է արձանագրվել հրուշակեղենի գծով՝ 0.3%-ով և անփոփոխ են մնացել ոչ ոգելից խմիչքի գները: Ոգելից խմիչքի և ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով»:
Դոնալդ Թրամփը շարունակում է առաջատար դիրքեր գրավել ԱՄՆ Հանրապետական կուսակցության՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջին բանավեճի արդյունքում, թեև մի շարք դիտորդներ նրա ելույթում հաջորդականության խզում էին նկատել:
Իրանա-ադրբեջանական սահմանին զինված պատահար է տեղի ունեցել, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ տարածած հաղորդագրությանը:
Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլի «Վոլֆսբերգի» հետ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է 3 գնդակ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի 17 զինյալ, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:
Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանի հարցազրույցից հետո, որում նա մանրամասնորեն պատմում էր, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ էր ստեղծում մշակույթի նախարարությունը սրբատեղի վերականգնման ճանապարհին, լոռեցի մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք սկսեցին նախարար Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պաշտպանության գծով փոխնախարար Արև Սամուելյանին պաշտոնանկ անելու պահանջով:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ հակառակորդը Նախիջևանի սահմանագոտում կրակ է բացել Խաչիկ գյուղի արոտավայրերի ուղղությամբ՝ հավանաբար հրդեհ առաջացնելու նպատակով:
Թուրքիայի Մարդին նահանգում զինված հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, հայտնում է Milliyet թերթը:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը մտադիր է այցելել Մոսկվա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։