Ռուսաստանում 2 օրում կոչնչացվի գրեթե 300 տոննա միրգ ու բանջարեղեն
Ռուսաստանում օգոտոսի 6-7-ը կոչնչացվի 290 տոննա բուսական ծագում ունեցող մթերք, որը հայտնվել է պատժամիջոցների տակ: Համապատասխան հաղորդագրությունը տարածել է է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայությունը:
«Կալանք է դրվել 407 տոննա բուսական սննդամթերքի վրա, ոչնչացվել է 290 տոննա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության Բրյանսկի ու Սմոլենսկի մարզերի աշխատակիցները կանգնեցրել են դեղձերով ու նեկտարիններով լի երեք մեքենա, որոնց կցված փաստաթղթերը կեղծված են եղել:
«Կապված կարանտինի տակ հայտնված մթերքի մեծ ծավալի հետ՝ այն ոչնչացվելու է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նույն հատվածում կասեցվել է ավելի քան 180 տոննա բալ, խաղող, կեռաս, դեղձ ու նեկտարին տեղափոխող մեքենաների մուտքը, որոնք նույնպես չեն ունեցել համախատասխան փաստաթղթեր:
Միրգն այսօր ամբողջությամբ կոչնչացվի: