«Ասեցի ջարդեք դուռը, երեխուս սպանել են». սպանված էքստրասենսի մայրը նոր մանրամասներ է պատմում. 1in.am
«Գիշերը միչև ժամը 3-ը չքնեցի, տառապում էի, չգիտեմ ինչու, հետո առավոտը շուտ զանգեցի, անհասանելի էր, մի քսան անգամ ամեն մի հեռախոսով զանգեցի՝ անհասանելի, անհասանելի, դողն ընկավ մարմնիս մեջ, ասեցի իմ երեխուն բանա պատահել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի մայրը՝ տիկին Լորետան:
Նա մանրամասնեց, որ անմիջապես տաքսիով հասել է Երևան. «Զանգ եմ տալիս, չի բացում, գոռում եմ, չի բացում, ես եմ՝ մամադ եմ, էկել եմ, արի բացի՛, չի բացում, իրա ընկերուհիները ասացին՝ տակի փականը չի փակել, վերևին է փակ, ուրեմն տանն է, արդեն հասկացա, որ երեխես մահացել ա, ասեցի՝ իմ երեխեն ներսնա, սպանել են իմ երեխուն, ասեցի՝ ջարդե՛ք, թե չէ հիմա ինքնասպան կլինեմ»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: