Բաժիններ՝

ԱՄՆ-ը նոր՝ «կետային պատժամիջոցներ» է սահմանել «Գազպրոմի» դեմ

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Գազպրոմի» դեմ:
Այս մասին ասվում է փաստաթղթում, որը հրապարակել է ԱՄՆ Դաշնային ռեեստրը:
ԱՄՆ-ն առաջին անգամ է պատժամիջոցներ սահմանում ոչ թե իրավաբանական անձի դեմ, այլ կոնկրետ հանքավայրի: Խոսքը  Հարավ-Կիրինյան գազակոնդենսատային հանքավայրի մասին է:

Արգելքի համաձայն՝ հանքավայր արգելվում է մատակարարել ամերիկյան արտադրության ցանկացած ապրանքատեսակ, առաջին հերթին՝ բարձրտեխնոլոգիական սարքավորում:
Ավելին, արգելքը տարածվում է երկրի ներսում ամերիկյան սարքավորումների վրա, այսինքն՝ արդեն գնված սարքավորումը չի կարող մատակարարվել Խոսքը  Հարավ-Կիրինյան գազակոնդենսատային հանքավայրին:
Այդկեպ, սահմանափակումները տարածվում են ոչ միայն «Գազպրոմի», այլև այն բոլոր ընկերությունների վրա, որոնք սկզբունքորեն կարող են փոխանցել ամերիկյան սարքավորումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս