ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ-ի կողմից մի շարք տնտեսվարողներ ենթարկվել են վարչական խոշոր տուգանքների

Սննդամթերքի, որակի և օպերատիվ հսկողության տեսչության կողմից հունհուլիս ամսում տնտեսվարող սուբյեկըներում իրականացված ստուգումներից հետո մի շաքր տնտեսվարողների նկատմամբ նշանակվել են տուգանքներ՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 670 հազար դրամի չափով:

Այդ մասին հայտնում են ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության Սննդի անվտանգության պետական ծառայությունից:

Աղբյուրի հաղորդմամբ, հուլիս ամսում ԳՆ ՍԱՊ ծառայության պետի հրամանների հիման վրա սննդամթերքի անվտանգության, որակի և օպերատիվ հսկողության տեսչության տեսուչների կողմից իրականացվել են ստուգումներ՝ 16 տնտեսավարող սուբյեկտներում, որից Ստեփանակերտ քաղաքում՝ 6 պարենային խանութներում, 4 հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրամասերում և Մարտակերտ քաղաքում՝ 5 պարենային խանութներում և 1 հանրային սննդի կազմակերպությունում: Խախտումներ չեն հայտնաբերվել 4 տնտեսավորող սուբյեկտների մոտ:

Աղբյուրի հաղորդմամբ, օրենսդրությամբ սահմանված կարգով, ծառայության պետի որոշմամբ, արգելվել է նախնական և պարբերական բժշկական զննությունների չենթարկված 25 աշխատողների ներգրավումը սննդի շղթայում իրականացվող աշխատանքներին:

Ստուգումների արդյունքում, արձանագրված խախտումների համար 12 տնտեսավարողի նկատմամբ իրականացվել է վարչական վարույթ, որից 5 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ ընդհանուր առմամբ 600 հազար դրամի չափով: Բացի այդ, ընթացքի մեջ է 7 տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ իրականացվող վարչական վարույթը, իսկ հունիս ամսում կատարած ստուգումներից հետո, 11 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ ընդհանուր առմամբ 1 միլիոն 70 հազար դրամի չափով :

Տեսանյութեր

Լրահոս