
Տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը

Շվեյցարական Նեոն քաղաքում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:
Չեմպիոնները կմրցեն հետևյալ զույգերով.
«Աստանա» (Ղազախստան) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)
«Սկենդերբեու» (Ալբանիա) – «Դինամո» Զ. (Խորվաթիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Մալմյո» (Շվեդիա)
«Բազել» (Շվեյցարիա) – «Մաքաբի» Թ.Ա. (Իսրայել)
ԲԱՏԷ (Բելառուս) – «Պարտիզան» (Սերբիա)
Լիգայի ներկայացուցիչների դասավորությունն այսպիսին է.
«Լացիո» (Իտալիա) – «Բայեր» Լ. (Գերմանիա)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Բրյուգե» (Բելգիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) – ԲԿՄԱ (Ռուսաստան)
«Ռապիդ» (Ավստրիա) – «Շախտյոր» Դ. (Ուկրաինա)
«Վալենսիա» (Իսպանիա) – «Մոնակո» (Ֆրանսիա)
Առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 18-ին և 19-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 25-ին և օգոստոսի 26-ին:
Սիրարփի Աղաբաբյան