Վիճաբանություն խաչմերուկում
Օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ ոստիկանության գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Երևանի Հ. Քոչարի և Ռիգայի փողոցների խաչմերուկի մոտից, միմյանց հետ վիճաբանելու կասկածանքով, ոստիկանության բաժին են բերել 1980 թ. ծնված Ժիրայր Գ.-ին և 1960 թ. ծնված Աբրահամ Դ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.25-ին, վիճաբանության ժամանակ, Ժիրայր Գ.-ն և Աբրահամ Դ.-ն ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ժիրայր Գ.-ն և Աբրահամ Դ.-ն հրաժարվել են հաղորդում տալուց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն: