ՀՀ կառավարությունը քննարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ:
«Վեցերորդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող անձը հայտնի է:
Օգոստոսի 5-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Քոչինյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Յուրա Սարգսյանին, որը տեղում մահացել է:
Վնասվածքի պատճառով Մորատան բաց կթողնի Իտալիայի Սուպերգավաթի հանդիպումը: Սուպերգավաթային խաղը կայանալու է օգոստոսի 8-ին, «Յուվենթուսը» մրցելու է «Լացիոյի» հետ:
Եթե բերքը առատ է, դա չի նշանակում, որ այս տարվա բերքը միանգամից մտնում է արտադրության մեջ: Առայժմ օգտագործվում է հին բերքը, որը կա եւ գնվել է այլ գներով: Դրա համար միաժամանակ պահպանվում է բարձր գինը:
Սպորտի նախարարն աշխատանքային շաբաթվա վերջում «կսպանի» ինտրիգը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 7-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Արաբկիրի 17-ից-25 փողոցների և Ռիգայի փող. 1-ին նրբանցքի ջրամատակարարումը:
Հովիկ Աբրահամյանը կարևորել է լիազորությունների տարանջատումը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջև: Այսպիսով, ենթաօրենսդրական ակտերի ընդունմամբ կարգավորվում է այս ոլորտն ամբողջությամբ:
Հուլիսի 6-ին, ժամը 09.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Քաղաքացի Արմեն Ն.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը դռան փականը վնասելով մուտք է գործել իր տուն, գողություն կատարելու նպատակով խառնել է ննջասենյակի և նախասենյակի պահարանները, անկողինը, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել է:
Բուսաբույժները խորհուրդ են տալիս ընդգրկել բազուկը սննդակարգում, աղեստամոքսային համակարգի աշխատանքը կարգավորելու համար, սակավարյունության, աթերոսկլերոզի, վահանագեղձի բարձր ֆունկցիայի դեպքում:
Ներկայացնենք տեսանյութ, որը հրապարակել է RT-ն:
«Այսօր մեկ հարց ունենք օրակարգում՝ խաղողի մթերման սեզոնի նախապատրաստական աշխատանքները և կցանկանայի նաև ձեզանից լսել՝ մենք ինչ գործիքներ օգտագործենք, ինչ աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք բերքը մեր գյուղացիներից հավաքել», – ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է կենտրոնի աշխատանքը, որը միտված է գործարար միջավայրի բարելավմանն ու բիզնեսի ակտիվացմանը:
Օգոստոսի 4-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1978 թ. ծնված Հասմիկ Վ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.00-ին, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 12 շենքի շքամուտքում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 170.000 դրամի նյութական վնաս:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ ֆեդերացիան հայտարարում է մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի ընդունելություն:
Հարավային Օսիայի պետական անվտանգության կոմիտեն անվտանգությունը ուժղացնելու ու 2008 թվականի օգոստոսի պատերազմի 7-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների անցկացման նպատակով 2 օրով կփակի Վրաստանի հետ սահմանային անցակետերը, ասվում է գերատեսչության Facebook-յան էջում:
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 7 դեպք:
«L’Equipe»-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով:
«Կրակի վրա ամեն ինչ անտանելի համեղ ա ստացվում: Քաղաքում սենց ախորժակով երևի ամբողջ տարի չենք կերել»:
78-ամյա կնոջ` Է. Ա.-ի մոտ կատարվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի բազմաբեկոր, փակ կոտրվածքից հետո: Նա կլինիկա էր դիմել՝ գանգատվելով ձախ ուսահոդի սաստիկ ցավերից և շարժումների խիստ սահմանափակումից: Վնասվածքը ստացել էր վայր ընկնելու հետևանքով: Գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի պրոքսիմալ (վերին/3-ականի) բազմաբեկոր, ներհոդային, ներհրված, փակ կոտրվածք՝ տեղաշարժով:
Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ճանապարհին, խուլիգանական դրդումներով, փորձել է երկու և ավելի անձանց՝ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Ճապոնիան Ադրբեջանին 900 հազար դոլարի (100 մլն իեն) դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար, հայտնում է Trend-ը:
Նիստի սկզբում, տեղեկացնելով, որ Ազգային վիճծառայությունը հրապարակել է երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները, վարչապետը խոսքը տվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնելու դրանք:
Երբ մարդ է այցելում, 80-ամյա մի «պառավի» են «դեմ տալիս» ու տղամարդիկ հետևից նայում են, թե ինչո՞վ է վերջանալու. ոչ ոք դուրս չի գալիս, որ հանկարծ գրպանից գումար չհանի, կներեք, մենք ո՞ւմ օգնենք:
Հայաստանը ներկայացնող մասիսցի Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Գիորգի Չախիձեին և 46 կգ քաշայինների պայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Օգոստոսի 6-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման հետևանքները Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի ձեռքբերման անհրաժեշտության վկայություն են, հայտարարել է ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերին, հայտնում է Interfax-ը:
Բաց երկնքի քաղաքականությունն ազատ դաշտ է ստեղծում օդափոխադրողների համար, բայց այս պահին արդյունքը գոհացուցիչ չէ: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Զինծառայողը վիրավորվել է Բարեկամավան գյուղի դիրքերում: Նա հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի վերին երրորդականի շրջանի հրազենային միջանցիկ վերքով: