
Հրդեհ Էջմիածնում

Օգոստոսի 10-ին, ժամը 18.16-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 69 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.38-ին, մարվել` 19.12-ին:
Ավտոտնակում այրվել է 3 կգ-անոց գազի բալոն, տանիքի կառուցատար (4 քմ), պահարան (2 քմ), մասամբ հարակից խորդանոցը (8 քմ) և ավտոտնակի փրփրապլաստը (2 քմ):