Բաժիններ՝

Ուկրաինան կազմել է «արգելված գրքերի» ցուցակը. երկիր կարգելվի Դուգինի, Ստարիկովի գրքերի մուտքը

Ուկրաինայի հեռուստատեսության ու ռադիոհեռարձակման պետական կոմիտեն հաստատել է ռուս հեղինակները 38 գրքերի ցանկը, որ արգելվում է բերել երկիր:

Ցանկը կազմվել էր Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից, դրանում ներառվել են տարբեր ժանրերի հրատարակություններ՝ քաղաքական հրապարակախոսություններից մինչև պատմական աշխատանքներ:

Ուկրաինացի մաքսավորների կողմից քաղաքացիների ուղեբեռում հայտնաբերված գրքերից որևէ մեկի դեպքում քաղաքացիներին սպառնում է քրեական հետապնդում:

Արգելված գրքերի ցանկում ներառվել են «Ռուսաստանի քաղաքացիների արհմիություն» ՀԿ-ի հիմնադիր Նիկոլայ Ստարիկովի, սոցիոլոգ ու քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի, Անդրեյ Ֆուրսովի, հաղորդավար Սերգեյ Դորենկոյի, ՌԴ նախագահի խորհրդական, տնտեսագետ Սերգեյ Գլազևի, հրապարակախոս ու լրագրող Յուրի Մուխինի, պատմաբան Ալեքսանդր Դյուկովի գրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս