
Հունաստանն ու վարկատուները համաձայնության են եկել ֆինանսական օգնության հարցի վերաբերյալ

Հունաստանն ու միջազգային վարկատուները ավարտել են բանակցությունները ֆինանսական օգնության բազմամիլիարդանոց փաթեթի վերաբերյալ ու համաձայնության են եկել, հայտնել է Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը:
«Համաձայնությունը ձեռք է բերվել: Ներկայում քննարկվում են որոշ դետալներ»,- Reuters-ը մեջբերում է Հունաստանի նախարարության ներկայացուցչի խոսքերը:
Իր հերթին, Հունաստանի ֆինանսների նախարար Էվկլիդ Ցակալոտոսը հայտարարել է, թե «երկու կամ երեք ոչ մեծ հարց» դեռ քննարկվում է:
Հաղորդվում է, որ բանակցությունների մասնակիցները համաձայնեցրել են բարեկեցության հիմնադրամի աշխատանքի մեխանիզմը, որը կզբաղվի մասնավորեցման հարցերով, ինչպես նաև պայմանավորվել են ժամկետանց ավարկերի ու բանկային ոլորտի ղեկավարման հարցերի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանն ու միջազգային վարկատուները համաձայնության են եկել երկրի 2016 ու 2017 թվականների բյուջեի պրոֆիցիտի բազային սցենարների նախագծի, ինչպես նաև 2015-2018թթ. բյուջեի նախնական ցուցանիշների վերաբերյալ:
Ներկայում Հունաստանը հաշվարկում է համաձայնագիրը ստորագրել մինչև օգոստոսի 18-ը, որպեսզի օգոտոսի 20-ին օգնության նոր տրանշից ԵԿԲ-ին վճարում կատարի 3,2 մլրդ եվրոյի չափով:
Եթե համաձայնագիրը չստորագրվի, Աթենքը ստիպված կլինի դիմել բրիջ-վարկերի օգնությանը: