Բաժիններ՝

Google-ը կդառնա Լարի Փեյջի ու Սերգեյ Բրինի նոր՝ Alphabet ընկերության մաս

Google-ը փոխում է գործառնական կառուցվածքն ու ստեղծում Alphabet Inc նոր հոլդինգային ընկերություն, որը ներառելու է որոնողական համակարգն ու մի շարք այլ ստորաբաժնումներ: Այն ներառելու է Google որոնողական համակարգը YouTube-ի ու Android-ի հետ:

Google-ը կդառնա նրա 100%-անոց «դուստրը», հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով ընկերության պաշտոնական բլոգին:
«Մենք բազմաթիվ բաներ ենք արել, որոնք սկզբում թվում էին խենթ: Մեր ընկերությունն այսօր լավ է աշխատում, սակայն մենք կարծում ենք, որ կարող ենք այն ավելի լավ կառավարել»,- գրել են Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը բլոգում:
Լարի Փեյջը կդառնա Alphabet-ի գլխավոր տնօրենը, Սերգեյ Բրինը՝ ընկերության նախագահը։ Իր հերթին, Google-ի ավագ փոխնախագահ Սունդար Փիչային կդառնա Google-ի գլխավոր տնօրեն:
Alphabet Inc-ը Google-ին կփոխարինի բորսայում, բաժնետոմսերը ավտոմատ կարգով  կոնվերսիայի կենթարկվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս