Բաժիններ՝

«Ռեալը» Դե Խեայի տրանսֆերի հարցով վերջնագիր է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդին»

Football Espana-ն տեղեկացնում է, որ «Ռեալի» ղեկավարությունը դարպասապահ Դավիդ Դե Խեայի` մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության հարցով վերջնագիր է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդին»:

Թագավորական ակումբը պնդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ժամանակ որոշում կայացնի տրանսֆերի վերաբերյալ, կամ, մերժման դեպքում, անհապաղ հաղորդի այդ մասին «Ռեալին»:

Իսպանական ակումբը պատրաստ է 24-ամյա դարպասապահի համար վճարել 25 մլն եվրո, և 5 մլն` որպես բոնուս: «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի վաճառքից ստանալ 35 մլն եվրո:

Եթե կողմերը հիմա համաձայնության չգան տեղափոխության վերաբերյալ, ապա Դե Խեան 1 տարի հետո անվճար կլքի անգլիական ակումբը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31