Բաժիններ՝

Յանուկովիչի փաստաբանը հայտնել է, թե որ պարագայում վերջինս Ուկրաինա կվերադառնա

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է գնալ Ուկրաինա, հենց պարզվի, թե ովքեր են իր վրա հարձակում իրականացրել 2014 թվականի փետրվարին:  Այս մասին հայտնել է Յանուկովիչի փաստաբան Վիտալի Սերդյուկը Ուկրաինայի գլխավոր դատախազություն այցից հետո, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

«Տվյալ գործի շրջանակում Յանուկովիչը կարող է գալ Ուկրաինա այն բանից հետո, երբ ավարտվի նրա վրա հարձակում գործելու գործի հետաքննությունը, հայտնաբերվեն այն անձինք, ովքեր մեղավոր են հարձակում գործելու մեջ ու ենթարկվեն պատասխանատվության»,- ասել է փաստաբանը:

Նա նաև հայտարարել է, որ իրավապահ մարմինները ոչինչ չեն ձեռնարկում հետաքննելու Յանուկովիչի վրա հարձակման փաստը, քանի որ  արդեն երկար ժամանակ է՝ չեն ընթանում ոչ մի գործողություններ քրեական գործի շրջանակում:

Ինչպես տեղեկացնում է korrespondent.net-ը, Ուկրաինայի գլխավոր դատախազությունում սպասում էին Յանուկովիչին հարցաքննության, սակայն նրա փոխարեն ներկայացել էր փաստաբանը, ով հաղորդել էր, որ Յանուկովիչը ուկրաինացի քննիչներին հրավիրել է Դոնի Ռոստով:

Փաստաբանը հայտարարել էր, թե Ուկրաինայի նախկիննախագահը մտավախություն ունի իր սեփական կյանքի համար:

Հիշեցնենք, որ Ուկրաինայից փախչելուց հետո 2014 թվականի փետրվարին Յակուկովիչը հայտարարել էր, թե իր վրա հարձակում է իրականացվել, որ իբր իր մեքենայի ուղղությամբ ճանապարհին կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով տուժել էին նրա անվտանգության ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս