
«Բարսելոնա» – «Սևիլիա». Բուքմեյքերների կարծիքը

Այսօր Երևանի ժամանակով 22:45-ին կկայանա ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումը:
Բուքմեյքերներն այդ խաղի ֆավորիտ են համարում կատալոնական ակումբին: Վերջինիս հաղթանակը գնահատվում է 1.35 գործակցով: Հիմնական ժամանակում ոչ-ոքի խաղալու հավանականությունը, ըստ բուքմեյքերների՝ գնահատվել է 5.10 գործակցով: Իսկ Անդալուզյան ակումբի հաղթանակին բուքմեյքերներն այնքան էլ չեն հավատում՝ 8.50:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:
Սիրարփի Աղաբաբյան