Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո նավթի գները 10 դոլարով կնվազեն. ՀԲ

Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետները 2016 թվականին կանխատեսում են նավթի համաշխարհային գների նվազում 1 բարելի դիմաց 10 դոլարով, եթե Իրանի վրայից վերջնականապես հանվեն տնտեսական պատժամիջոցները:

Նման կանխատեսում է հրապարակված միջազգային ֆինանսական ինստիտուտի զեկույցում: «Իրանի լիակատար վերադարձը համաշխարհային շուկա վերջնական արդյունքում կավելացնի նավթի քանակը օրական 1 մլն բարելով՝ հաջորդ տարի նավթի գները էժանացնելով 1 բարելի դիմաց 10 դոլարով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Զեկույցում նշվում է, որ Իրանում նավթարդյունահանումը զգալի գերազանցում է ներքին սպառումը, այդ իսկ պատճառով Իրանի դուրս գալը համաշխարհային շուկա, անխուսափելի է:

«Այնպես, ինչպես 2012-ին պատժամիջոցների խստացումը հանգեցրեց իրանական նավթի արտահանման կտրուկ նվազմանն ու 2 տարվա բացասական դինամիկային, պատժամիջոցների հանումը, մեր սպասումների համաձայն, կարագացնի արտահանումը ու կաշխուժացնի տնտեսությունը»,- հայտարարել է Մերձավոր արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի ֆինանսական ինստիտուտի գլխավոր տնտեսագետ Շանտա Դևարայանը:
Պատժամիջոցները չեղյալ հայտարարելը կավելացնի նաև առևտրի ծավալները Իրանում՝ հասնելով մոտ 17 մլրդ դոլարի:

Իրանի առանցքային առևտրային գործընկերները, ամենայն հավանականությամբ, կդառնան Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը, Թուրքիան, Չինաստանն ու Սաուդյան Արաբիան:

Օտարերկրյա ներդրումների ծավալը, ըստ ՀԲ-ի կանխատեսումների, կավելանա տարեկան մինչև 3 մլրդ դոլարով:

ՀԲ-ի կանխատեսումների համաձայն՝ Իրանի ՀՆԱ-ն 2016 թվականին կավելանա 5 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս