
Anadolu. Թուրք դատախազները, որոնց պետք է ձերբակալեին, փախել են Հայաստան

Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկացմամբ` պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Գործակալությունը նշում է, որ նմանատիպ պնդումով հանդես է եկել Արդվինի նահանգապետ Քեմալ Ջիրիթը: Նշվում է, որ անվտանգության տեսախցիկների կողմից նկարահանել է դատախազների փախուստի դրվագը:
Նշենք, որ այդ դատախազները ներգրավված են եղել 2013 թվականի դեկտեմբերի 17-ին իրականացված «Մեծ կաշառք»-ի գործով դատական գործընթացում: Նրանք մայիսի 25-ին հեռացվել էին պաշտոնից՝ «իրենց լիազորություններից դուրս որոշումներ կայացնելու» համար:
Նախօերին թուրքական դատարանը նրանց ձերբակալելու որոշում էր կայացրել: