
PKK-ի զինյալները իրենց վրա են վերցրել Ստամբուլում ահաբեկչության պատասխանատվությունը

«Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) իր վրա է վերցրել Ստամբուլում ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով կուսակցության հայտարարությանը:
Հիշեցնենք, որ կիրակի գիշեր Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում մեքենա էր պայթեցվել, ինչի հետևանքով սպանվել էր 4 մարդ, նվազագույնը 10-ը ստացել էր վնասվածքներ:
Հզոր պայթյունի հետևանքով քանդվել էր եռահարկ շինությունը, որտեղ այնուհետ հրդեհ էր առաջացել:
Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության միջև կոնֆլիկտի թեժացման պայմաններում: