
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Օգոստոսի 12-16-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 12-16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5, արևելյան շրջաններում` 4-6 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.30C (2006 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 15.40C (1993 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C