Բաժիններ՝

Իրանը նախատեսում է Ուրմիա լիճը վերականգնել Սևանա լճի ու Կուր գետի ջրերով

Իրանը մտադրություն ունի չորացող Ուրմիա լճին կենդանություն հաղորդել Հայաստանից ու Վրաստանից բերված ջրով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Այս մասին հայտարարել է իրանցի պատգամավոր Ալի Ալիլուին իրանական մամուլին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ կողմերը տվյալ հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն են ձեռք բերել:

Պայմանավորվածության համաձայն՝ Կուր գետի ու Սևանա լճի ջուրը պետք է մղվի 3 մղիչ կայանների միջոցով դեպի Ուրմիա: Բոլոր՝ երեք կայաններն էլ գտնվում են Իրանի տարածքում:

Իրանցի պատգամավորի խոսքով՝ Կասպից ծովից ջուր տեղափոխելը շահավետ չէ ջրի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով, բացի այդ՝ տնտեսական առումով այն ավելի թանկ կարժենա:

«Ուրմիա լճում ջրի նախնական 36 մլրդ խմ ծավալը այսօրվա դրությամբ կրճատվել է մինչև 2 միլիարդի, Արաքս գետն ու փոքր գետերը, որ թափվում են լիճը, չեն կարողանում այն լցնել: Մենք ջուրը կգնենք երկու երկրներից կամ կփոխանակենք»,- ասել է պատգամավորը:

Ալիլուիի խոսքով՝ Իրան ջրի մատակարարումը կկազմի 60-80 կմ/վ, իսկ նախագիծը կավարտվի 2 տարի անց:
«Եթե լճի չորացման միտումն առանց ուշադրության մնա, ապա շատ շուտով 5 նահանգ կբախվի բնապահպանական լուրջ խնդրի, այդ թվում՝ մարդկային աղետի»,- հայտարարել է պատգամավորը:

Նշենք, որ Ուրմիա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1976 թվականին ներառել է կենսաոլորտային արգելոցների թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս