
Նորածին երեխային «Դոմոդեդովո» օդանավակայանի զուգարանը նետած կինը հոսպիտալացվել է

24-ամյա ուղևորուհուն, ով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ծննդաբերել ու նորածին տղային գցել էր զուգարանը, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց:
Երեխային հայտնաբերել էր հավաքարարը:
Նրան զննել են Դոմոդեդովոյի կլինիկայի գինեկոլոգները ու վիճակը գնահատել բավարար, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հաջողվել է պարզել, մայրը զուգարանում ազատվել է մահացած ծնված երեխայից:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը «Դոմոդեդովո» օդանավակայանում կարողացել էր ձերբակալել երեխայի ենթադրյալ մորը:
Կինը ծնվել է 1991 թվականին, անունը Վալերիա է: Կինը Ռոստովից ուղևորվում էր Տյումեն: