«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ իր ամենասիրելի ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, և շեշտել է, որ Մեսսիին լավագույնը համարելը բնավ կապ չունի իրենց բարեկամական հարաբերությունների հետ: Տեղեկացնենք, որ Մեսսին Ագուերոյի որդու կնքահայրն է:
Բնակարանագողերին դարանակալեցին և վնասազերծեցին:
«Ես չեմ հասկանում՝ «համարժեք պատասխանն» ինչ է, դրա նպատակն ինչ է, ես հասկանում եմ, որ, եթե մի երկիր ռազմական քաղաքականություն է վարում, նա ունի նպատակ, և, եթե դուք ուզում եք զսպեք, դա հասկանալի է, եթե ուզում եք պատժել, որը նույնպես զսպող գործողություն է, ևս հասկանալի է, եթե ուզում եք դիրքեր բարելավեք՝ հասկանալի է, բայց հանընդհանուր այդ համարժեքն ի՞նչ է, պարզ չէ: Եթե իրենք խփել են 5 հոգու, եկեք մենք խփենք 25 հոգո՞ւ: Դա փողոցային քաղքենիական լեզու է և ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Ամեն մի կրակոց պետք է ունենա պարզ, հստակ նպատակ, թե դուք դրանով ինչ խնդիր եք լուծում»:
Ուրբաթ օրը «Ինտերի» և «Նապոլիի» նախկին մարզիչը մեկնել է Անգլիա: Ուրբաթ առավոտյան Մաձարիին նկատել են Պիզայի օդանավակայանում, որտեղից նա ուղևորվել էր Լիվերպուլ:
Ժամանակակից քաղաքականության հատկանշական գծերից մեկն այն է, որ Լեռնային Ղարաբաղի և նաև տարբեր այլ հակամարտության նկատմամբ, միջազգային կառույցները, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահությունը, վերաբերմունք են դրսևորում փոքր-ինչ վերացական դիրքերից:
Ոստիկանությունը հետևողական Է. հանուն անդորրի և ընդդեմ գիշերային աղմուկ-խրախճանքների:
Ամենացավալին այն է, որ Ռուսաստանի «քաղաքական ծրագրերն» իրականացվում են հայ զինվորների ու խաղաղ բնակիչների կյանքի գնով, իսկ Հայաստանի իշխանությունը՝ ունենալով դա թույլ չտալու ռազմական կարողություն, անկարող է դեմ գնալ Ռուսաստանի քաղաքական ծրագրերին:
«Հայաստանը ստիպված պետք է լինի վարել ինքնուրույն քաղաքականություն և հավասարակշռել ուժերի բալանսը տարածաշրջանում՝ համագործակցելով նաև մյուս համանախագահող երկրների, եվրոպական կառույցների, Արևելքի, Միացյալ Նահանգների հետ, և թույլ չտա իր համար անբարենպաստ որոշումներ, որի հետևանքները, իհարկե, լավ չեն լինի Հայաստանի համար»:
Կառավարության ընդունելությունների տանը ավարտվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իմ բալիկը թոքերի հիվանդ էր, բայց ասեց պիտի ծառայեմ. 20-ամյա Ռոբերտը միայնակ մոր միակ զավակն էր»
Կապ չունի, թե որքան ամուր է ձեր օրգանիզմը, փաստն այն է, որ այն կարող է երբեմն հրաշալի վայր դառնալ անցանկալի տոքսինների համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաճախակի մաքրել օրգանիզմը տոքսիններից:
«Դպրոցն իր նախորդ տասը տարիների առաքելությամբ փաստել է, որ դարձել է մի ասպարեզ, որտեղ հնարավոր է բաց, ինտելեկտուալ ու խորքային քննարկումներ իրականացնել: Դպրոցը գոյություն ունի այն պատճառով, որ Հայաստանը հայտարարել է իր՝ եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու նպատակադրման մասին: Մենք շատ ուրախ ենք, որ այն ցանցի մաս ենք, որը միավորում է 21 դպրոցներ ողջ Եվրոպայում և նույնիսկ Աֆրիկայի հյուսիսում: Այդ ցանցը մեզ տալիս է առաջին ձեռքից եվրոպական քաղաքականության իրական դրսևորումներին ծանոթանալու հնարավորություն»,- հայտարարեց Արմեն Զաքարյանը:
Լոնդոնի հարավում այրվում է Եվրոպայի ամենախոշոր մզկիթներից մեկը, ներկայում հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը, հայտնում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին:
«Արցախ կաթ» ընկերության թթվասերն անվտանգ է և այսօրվանից այն կրկին առաքվել է վաճառակետեր:
Զորավարժություններին կմասնակցեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Տաջիկստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության (միլիցիայի) ստորաբաժանումները և ներկայացուցիչները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար։
Ամերիկյան «Ֆորբս» պարբերականը հրապարակել է վերջին տասնամյակի ընթացքում բոլորից շատ գումար վաստակած մարզիկների ցանկը:
Ամենատարածված սիրտ-անոթային հիվանդություններն են՝ սրտի իշեմիկ հիվանդությունը, որի մեջ մտնում է ստենոկարդիան՝ կրծքային հեղձուկը, ու սրտամկանի ինֆարկտը և զարկերակային ճնշումը: Այս հիվանդությունները վտանգավոր են նրանով, որ, եթե չբուժվեն՝ առաջացնում են տարբեր տեսակի բարդություններ, մահացություն:
Կարծում եմ, որ սյուժեի ընդհանուր պատկերը նույնը կմնա, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ կձեռնարկի նման հարձակումներ: Պետք է ասել, որ Հայաստանը պարտք չի մնա և իր հերթին՝ որոշակի գործողություններ կիրականացնի, որոնք պաշտպանողական անվանելը բավականին դժվար է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողները սեպտեմբերի 25-ին, ժամը 16.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Աշխեն Վ.-ին:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի հայտարարությունն ըստ էության նշանակում է, որ Հայաստանն իրեն հրադադարի պահպանման վերաբերյալ որևէ պարտավորությամբ այլևս կապված չի համարում։ Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ՊՆ-ն այսօր հայտարարել է, որ այսուհետ հայկական բանակը հրթիռահրետանային միջոցներով մշտական խոցման տակ է պահելու ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը։
Այս լարված իրավիճակի համար կան մի քանի գործոններ. ստանդարտ գործոնը, որը միշտ էլ աշխատում է, այն է, որ Ադրբեջանը միշտ էլ աշխարհին ուզում է ցույց տալ, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Բայց նաև գումարվեցին երկու-երեք նոր գործոններ, որոնք լուրջ ազդեցություն թողեցին, ու մենք պետք է պատրաստ լինենք, որ այս լարվածությունը կշարունակվի: Գործոններից առաջինը՝ Թուրքիայի թուլացումը, ապակայունացումն է: Թուրքիան հիմա ունի իր լրջագույն խնդիրները՝ քրդական, սիրիական հարցերում: Հիշում եք, որ Ադրբեջանին Թուրքիայի հետ շատ բան էր կապում՝ նաև Ղարաբաղի հարցում:
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ։
Վարչապետ Աբրահամյանը նաև շրջայց է կատարել մարզի մթերող կազմակերպություններում, մասնավորապես, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Արմավիրի մարզի մասնաճյուղում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ Նոր Ամասիայի մթերման կետում, հետևել խաղողի մթերման գործընթացին, զրուցել խաղողագործների հետ: Այցի ավարտին վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին և Արմավիրի մարզպետին՝ մթերման գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նպատակով:
Հայաստանը տարբեր սադրիչ գործողություններով, մասնավորապես շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով լարվածության էսկալացիայով բանակցային գործընթացին վնաս հասցնելու նպատակ է հետապնդում: Այս մասին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է Trend-ը, ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ:
«Սահմանի վրա ադրբեջանական ագրեսիվ դրսևորումները նորություն չեն մեզ համար, սակայն վերջին օրերի նրանց կեցվածքը միանշանակ սադրիչ նպատակներ է հետապնդում: Այս օրերին մենք պետք է անկոտրում կամք դրսևորենք, լինենք ավելի, քան համախումբ, կանգենք մեր զինվորի կողքին և անենք ամեն հնարավորը՝ նրան օգնելու և սատարելու համար»:
Մրցաշարի անցկացման ժամկետները կրճատվել են մինչև 28 օր: Այդպիսի որոշում է ընդունվել 2018-2024թթ. Միջազգային օրացույցի հաստատման շրջանակներում Ցյուրիխում կայացած ՖԻՖԱ-ի գործկոմի նիստի ժամանակ, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Եթե մենք, համենայն դեպս, հավատանք Ադրբեջանի գործողություններին, ենթադրենք, թե նա լայնամասշտաբ գործողությունների է պատարստվում, ուրեմն Հայաստանի խնդիրներները կայանալու են հետևյալում. 1) Հայաստանը պետք է մշակի ու իրականացնի մոբիլիզացիոն ծրագիր, որի մեջ կարող է լինել աշխարհազորային կայազորների ձևավորում՝ ըստ բնակավայրերի, երկրի ներքին ռեսուրսների հավաքագրում՝ մարդկային, տնտեսական և այլն, և ժողովրդի նախապատրաստում: Համարենք, որ Ադրբեջանն ունի նման միտում, այդ դեպքում ՀՀ քայլերը պետք է լինեն երկիրը արտակարգ իրավիճակին նախապատրաստելը: Չնայած ես վստահ եմ, որ պատերազմ չի վերսկսվի, բայց Ադրբեջանի համարժեք պատասխաններից մեկը հենց դա է:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնությունը: